Franke FCB 360 NF NE F - Bedienungsanleitung - Seite 9
Kühlschrank Franke FCB 360 NF NE F – Bedienungsanleitung, kostenlos online im PDF-Format lesen. Wir hoffen, dass dies Ihnen hilft, etwaige Fragen zu klären. Wenn Sie noch Fragen haben, kontaktieren Sie uns bitte über das Kontaktformular.
մթերք պահելու, ինչպես նաև թարմ մթերքը սառեցնելու և
սառցե խորանարդիկներ պատրաստելու համար:
Խուսափեք պահել չփաթեթավորված սնունդ, որն
ուղիղ շփման մեջ կլինի սառնարանի կամ սառցախցիկի
ներքին մակերեսների հետ:
Սարքերը կարող են ունենալ հատուկ խցիկներ (թարմ
սննդի խցիկ, զրո աստիճանի արկղ,...): Եթե նշված չէ
արտադրանքի գրքույկում, դրանք կարելի է հեռացնել`
պահպանելով համարժեք գործողությունները:
C-Pentane (մեթիլբութանի և մեթիլպրոպանի
խառնուրդ) օգտագործվում է որպես ուռացնող
նյութ` մեկուսացման փրփուրի մեջ և այն
դյուրավառ գազ է:
Սարքի ամենահարմար խցիկները, որտեղ հատուկ տեսակի
մթերքներ են պահպանվում՝ հաշվի առնելով սարքի
տարբեր խցիկների հետևյալ տարբեր ջերմաստիճանային
բաշխվածությունները:
- Սառնարանի խցիկ
1) Սառնարանի խցիկի դռան վերևի հատվածը&
ջերմաստիճանի գոտի՝ Պահել արևադարձային մրգեր,
պահածոյացված բանկաներ, խմիչքներ, ձու, սոուսներ,
թթուներ, կարագ, ջեմ
2) Սառնարանի խցիկի միջին հատված - սառը գոտի՝
Պահել պանիր, կաթ, կաթնամթերք, դելիկատես, մածուն
3) Սառնարանի խցիկի ներքևի հատված - ամենասառը
գոտին՝ Պահել սառը կտորները, աղանդեր, միս և ձուկ,
չիզքեյք, թարմ մակարոնեղեն, թթվասեր, պեստո/սալսա,
տանը պատրաստված մթերք, հրուշակեղեն, պուսինգ և
սերուցքային պանիր
4) Միրգ & բանջարեղենի դարակ սառնարանի խցիկի
ներքևի մասում՝ Պահել բանջարեղեն և մրգեր (բացառելով
տրոպիկական մրգերը)
5) Սառեցնող խցիկ՝ Միայն պահել միս և ձուկ ամենսառը
դարակում
- Սառցարանի խցիկ
4 աստղային գոտի (****) խցիկը հարմար է շրջակա
ջերմաստիճանի մթերքներ սառեցնելու և սառեցրած
մթերքներ պահպանելու համար, քանի որ ջերմաստիճանը
հավասարապես բաշխվում է ամբողջ խցիկում: Գնված
սառեցրած մթերքները փաթեթավորման վրա պահպանման
վերջնաժամկետ ունեն նշված: Այս ժամկետը հաշվի
է առնում պահպանվող մթերքի տեսակը և այդ
իսկ պատճառով այս ամսաթվին պետք է հետևել:
Թարմ մթերքները պետք է պահպանվեն հետևյալ
ժամանակահատվածներով: 1-3 ամիս պանրի, խեցգետնի,
պաղպաղակի,
խոզապուխտի/երշիկի,
կաթի,
թարմ
հեղուկների համար՝ 4 ամիս սթեյքի կամ կտորների համար
(տավար, գառ, խոզ), 6 ամիս կարագի և մարգարինի,
թռչնամսի (հավ, հնդկահավ) համար, 8-12 ամիս մրգերի
(բացի ցիտրուսից), տապակած մսի (տավար, խոզ,գառ),
բանջարեղենի համար: Մթերքների փաթեթավորման վրայի
ժամկետը 2-աստղանի գոտում պետք է հաշվի առնել:
Մթերքի փչանալուց խուսափելու համար հաշվի առնել
հետևյալը՝
– Երկար ժամանակով դուռը բացելը կարող է էապես
բարձրացնել սարքի խցիկներում ջերմաստիճանը:
– Կանոնավոր կերպով մաքրել մթերքի հետ շփվող
մակերեսները և հասանելի ջրահեռացման համակարգերը:
– Մաքրել ջրի բաքերը, եթե 48 ժ. չեն օգտագործվել,
լվանալ ջրամատակարարմանը միացված ջրի համակարգը,
եթե 5 օր ջուր չի հոսել:
– Հում միսը և ձուկը պահել սառնարա նի հարմար
տարաներում, որպեսզի այն չշփվի և չկաթի այլ մթերքների
վրա:
– Երկաստղանի սառեցրած մթերքների խցիկները հարմար
են նախապես սառեցրած մթերքների պահպանման համար,
պաղպաղակի և սառցե խորանարդիկների պահպանման և
պատրաստման համար:
– Թարմ մթերքը մի սառեցրեք մեկ, երկու և երեք աստղանի
խցիկներում:
– Եթե սառեցնող սարքը երկար ժամանակ դատարկ է
եղել, անջատել, հալեցնել, մաքրել, չորացնել և դուռը
բաց թողել կանխելու համար սարքի ներսում բորբոսի
առաջացումը:
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Սարքավորումը պետք է տեղադրեն երկու կամ ավելի
անձիք. կա վնասվածք ստանալու հավանականություն.
Փաթեթավորումից հանելու և տեղադրելու համար
օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ.
կա կտրվածք
ստանալու հավանականություն:
Տեղադրումը`
ներառյալ
ջրամատակարարումը
(առկայության դեպքում),
էլեկտրամիացումները և
վերանորոգման աշխատանքները պետք է իրականացվեն
որակավորված տեխնիկի կողմից: Չի կարելի վերանորոգել
կամ փոխել սարքի որևէ մաս, եթե տվյալ արտադրանքի
ձեռնարկում նշված չէ: Երեխաներին պետք է հեռու պահել
տեղադրման վայրից: Սարքավորումը փաթեթավորումից
հանելուց հետո պետք է համոզվել, որ այն չի
վնասվել տեղափոխման ժամանակ: Խնդիրների դեպքում
կապ հաստատեք մատակարարի կամ Ձեր մոտակա
Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայության
հետ: Տեղադրելուց հետո, փաթեթավորման նյութերը
(պլաստմաս,
փրփրապլաստմասե մասեր և այլն)
պետք է պահել, որպեսզի դրանք հասանելի չլինեն
երեխաներին. Կա շնչահեղձ լինելու հավանականություն:
Սարքավորումը չպետք է միացված լինի հոսանքին նախքան
տեղադրելը. կա էլեկտրահարվելու հավանականաություն:
Տեղադրման ընթացքում համոզվեք որ սարքավորումը
չի վնասել հոսանքի մալուխը. կա էլեկտրահարվելու
հավանականաություն:
Ակտիվացրեք սարքավորումը
միայն, երբ տեղադրումն ավարտել եք:
Հարկավոր է զգույշ լինել, որպեսզի սարքը
տեղափոխելու ժամանակ հատակը չվնասվի: Սարքը
տեղադրեք հատակին կամ լավ հենեք այնպիսի վայրում,
որը համապատասխան կլինի սարքի քաշի համար, ինչպես
նաև հարմար կլինի վերջինի չափսերի և օգտագործման
համար: Ստուգեք` արդյոք սարքավորումը ջերմության
աղբյուրին մոտ չի գտնվում, և արդյոք չորս ոտիկները
կայուն են և դիպչում են հատակին` կարգավորելով
դրանք համապատասխանաբար, և ստուգեք արդյոք
այն կատարելապես հարթ է`օգտագործելով հարթաչափ:
Սպասեք առնվազն երկու ժամ նախքան սարքավորումը
միացնելը, որպեսզի համոզվեք որ սառեցնող նյութը
լիովին արդյունավետ է:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սարքավորումը տեղադրելիս
ստուգեք, որպեսզի հոսանքի մատակարարման լարը
վնասված կամ ինչ-որ տեղ թակարդված չլինի:
„Anleitung wird geladen“ bedeutet, dass Sie warten müssen, bis die Datei vollständig geladen ist und Sie sie online lesen können. Einige Anleitungen sind sehr groß, und die Zeit, bis sie angezeigt wird, hängt von Ihrer Internetgeschwindigkeit ab.
Weitere Modelle Kühlschränke Franke
-
Franke FCB 320 NE F
-
Franke FCB 320 NF NE F